I'm Good (Blue)

«I'm Good (Blue)»
Բիբի Ռեքսայի և Դեյվիդ Գետտայի սինգլը
Թողարկված26 օգոստոսի, 2022
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2022
ԺանրՊարային երաժշտություն
ԵրգահանԲիբի Ռեքսա, Դեյվիդ Գետտա, Ֆիլ Փլեսթեդ, Gianfranco, Randone, Մասսիմո Գաբուտի, Մաուրիսիո Լոբինա
Տևողություն2:55
ԼեյբլWhat a DJ
Warner UK
ՊրոդյուսերԴեյվիդ Գետտա, Տիմոֆեյ Ռեզնիկով, AHH
Բիբի Ռեքսայի և Դեյվիդ Գետտայի սինգլների ժամանակագրություն
«It's You, Not Me (Sabotage)»
(2021)
«I'm Good (Blue)»
(2022)
«Heart Wants What It Wants»
(2022)
"I'm Good (Blue)" ՅուԹյուբում

«I'm Good (Blue)», ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի և ամերիկացի երգչուհի Բիբի Ռեքսայի երգը։ Որպես սինգլ թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին What a DJ և Warner UK ընկերությունների կողմից։ Երգի հեղինակներն են գետտան, Ռեքսան, Քամիլը և Ֆիլ Փլեսթեդը, իսկ պրոդյուսերավորումը կատարել են Գետան և Տիմոֆեյ Ռեզնիկովը։ Երգում կան բազմաթիվ սեմփլներ և հատվածներ վերցված իտալական Eiffel 65 խմբի 1998 թվականին թողարկված «Blue (Da Ba Dee)» երգից, այդկերպ Eiffel 65 խմբի անդամներ Ջեֆրի Ջեյը և Մաուրիսիո Լոբինան, նաև պաշտոնական երգի համապրոդյուսեր Մասսիմո Գաբութին ստացել են հեղինակների ճանաչումը։ Երգը ներառվել է Ռեքսայի երրորդ ստուդիական «Bebe» (2023) ալբոմում[1]։

«I'm Good (Blue)» երգը ձայնագրվել, կատարվել և ռեմիքսացվել է մինչ 2022 թվականին TikTok-ում հայտնի դառնալը։ Մինչ որպես սինգլ թողարկվելը Ռեքսան վերաձայնագրել է իր վոկալը երգի համար։ Այն գլխավորել է 22 երկրների հիթ-շքերթներ, ինչպիսիք են Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը։ Այն նաև հասել է լավագույն տասնյակին տասնվեց այլ երաժշտական շուկաներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, նաևզբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard Global 200 հիթ-շքերթում։ Այն ունի պլատինե կամ ավելի բարձր հավաստագրում տասնչորս երկրներում, նաև ադամանդե հավաստագրում Ֆրանսիայում։ Երգը առաջադրվել է «Լավագույն պարային/էլեկտրոնային ձայնագրություն» անվանակարգում՝ «Գրեմմի» 65-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ և արժանացել է MTV Europe Music Award մրցանակի՝ լավագույն համագործակցության համար և iHeart Radio Music Award մրցանակի՝ տարվա պարային երգի անվանակարգում։

  1. Mier, Tomás (2022 թ․ օգոստոսի 26). «TikTok Helps Bebe Rexha and David Guetta Bring Back a Throwaway Remix of Club Classic 'Blue'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 20-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne